‘
Երուսաղեմի շրջանային դատարանն այսօր կոռուպցիայի գործով մեղավոր է ճանաչել Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտին:
Խոսքը, այսպես կոչված՝ «Մորիս Տալանսկիի գործի» մասին է, որով 2012 թ. հուլիսին դատարանն արդարացրել էր Օլմերտին:
«Դատարանը փոխում է իր որոշումն այս գործով, քանի որ անհերքելի ապացույցներ են ատացվել հասարակության վստահությունը չարաշահելու վերաբերյալ»,- ասվում է ատյանի վճռում:
Օլմերտի համար դատավճիռը կհրապարակվի Երուսաղեմի դատարանում մայիսի 5-ին: Փոխանցում է ТАСС-ը:
‘