Իսրայելի դեսպան․ Վաշինգտոնը չի փորձում կասեցնել  ՑԱՀԱԼ-ի գործողությունը Գազայում

271

ԱՄՆ-ն Իսրայելին հարց է տալիս Գազայի հատվածում ռազմական գործողության հետագա ընթացքի մասին, սակայն պաշտպանում է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը ոչնչացնելու նրա նպատակը, և չի փորձում դադարեցնել ռազմական գործողությունները։

Այդ մասին հայտարարել է Վաշինգտոնում Իսրայելի դեսպան Միքայել Հերցոգը բանակի «Գալեյ ՑԱՀԱԼ» ռադիոյին տված հարցազրույցում։

«Ամերիկյան կառավաությունը պաշտպանում է ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարի և նրա ոչնչացման նպատակը։ Մենք հարցեր և մտահոգություններ ունենք, բայց նրանք չեն փորձում դադարեցնել ռազմական գործողությունները, պարզապես ճշտում են, թե որոնք են հետագա քայլերը»,- ասել է դիվանագետը։

Նախորդ հոդվածըԵվրապատգամավորը ֆոն դեր Լյայենին անվանել է «տիկին գենոցիդ»
Հաջորդ հոդվածըՆաբիուլլինան ցավալի թեմա է համարում ռուսաստանցիների ակտիվների սառեցումը