‘Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարն ուժի մեջ կմտնի մի քանի րոպեից ‘

661

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի հետ զինադադարի պատրաստակամության մասին: Հրադադարի համաձայնությունը ուժի մեջ կմտնի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Ինչպես հայտնում են միջազգային լրատվամիջոցները, Նեթանյահուն այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցից հետո: Ավելի վաղ  Եգիպտոսի վարչապետ Մոհամմեդ Քամել Ամրը Իսրայելի եւ Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման միջեւ հրադադարի հաստատման մասին հայտարարել է Կահիրեում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էր նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Զինված հակամարտության մեկ շաբաթվա ընթացքում զոհվել է շուրջ 140 պաղեստինցի եւ հինգ իսրայելացի: 

Նախորդ հոդվածը‘«Բորժոմին» կվերադառնա՞ ռուսաստանյան շուկա ‘
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Զենիթ» — «Մալագա»՝ 2:2’