‘Իսրայելի կառավարական կայքերը միլիոնավոր գրոհների են ենթարկվել ‘

625

Իսրայելի կառավարական կայքերը պաղեստինյան գրոհայինների դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ավելի քան 44 միլիոն կիբեռգրոհների թիրախ են դարձել: Այս մասին նոյեմբերի 18-ին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Յուվալ Սթեյնիցը, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Reuters-ը: Պաշտոնական տվյալների  համաձայն՝ ցանցահենային գրոհներից միայն մեկն է հաջողությամբ պսակվել:

 Մասնավորապես՝ հարձակումներն ուղղված են եղել  Իսրայելի պաշտպանության, վարչապետի և արտաքին գործոց նախարարության կայքերի դեմ: Թե հակերներին հատկապես որ կայքն է հաջողվել «կոտրել»՝ չի հստակեցվում: Սթեյնիցի խոսքերով՝ կայքի աշխատանքը վերականգնվել է տասը րոպե անց: Կիբեռգրոհները հաջողությամբ ետ մղելը նախարարը բացատրել է վերջին տարիներին կիբեռանվտանգության ոլորտում կատարված ներդրումներով:

Կիբեռգրոհները կատարվել են տարբեր երկրների տարածքներից, բայց առավելապես Իսրայելից և Պաղեստինից:

Նախորդ հոդվածը‘Եղանակն այսօր’
Հաջորդ հոդվածը‘Ռուսական բանտերի բարքերը. 18+ (Տեսանյութ)’