Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը դեռ քննարկվում է

234

Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման հարցը դեռ նախկինի պես օրակարգում է՝ չնայած Գազայի հատվածում իրադարձություններին։

Այդ մասին հայտարարել է ներդրումների սաուդյան նախարար Խալեդ բեն Աբդել Ազիզ ալ Ֆալեհը՝ ելույթ ունենալով Սինգապուրում անցկացվող Bloomberg-New Economy տնտեսական համաժողովում։

«Այդ բանավեճերն ընթանում են, և Նորին մեծություն թագաժառանգը հստակ հասկացրել է, որ այդ քննարկումների ընթացքը ուղղակիորեն կախված է պաղեստինյան խնդրի լուծումից։ Այդ հարցը սեղանին է և նախկինի պես դեռ օրակարգում է,- ընդգծել է նախարարը՝ պատասխանելով ներկայումս Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին հարցին։- Նախորդ ամիս տեղի ունեցած ողբերգական դեպքերն ընդամենը ցույց տվեցին, թե ինչու էր Սաուդյան Արաբիան այդքան համառորեն պնդում, որ պաղեստինյան հարցի լուծումը պետք է դառնա Մերձավորարևելյան տարածաշրջանում ավելի լայնածավալ կարգավորման մի մասը»։

Նախարարը հերքել է նավթի գինը որպես լծակ օգտագործելու հնարավորությունը՝ Գազայի հատվածում կրակի դադարեցման համար։ «Ներկայումս այդ հարցն օրակարգում չկա։ Սաուդյան Արաբիան փորձում է խաղաղության հասնել բանակցությունների միջոցով»,- ասել է նախարարը։

Նախորդ հոդվածըԳազայում 18 հիվանդանոց ստիպված դադարեցրել է աշխատանքը
Հաջորդ հոդվածըՀԱՄԱՍ-ը ԱՄՆ-ի 100 քաղաքացիների թույլ է տվել հեռանալ Գազայից