Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ցավում է Գազայում մարդկային կորուստների կապակցությամբ, սակայն իր համար առաջնախնդիր է համարում սեփական ժողովրդի պաշտպանությունը։
«Ես անտարբեր չեմ պաղեստինցիների մահերի նկատմամբ․․․ Դա կոտրում է սիրտս։ Բայց ես միշտ հիշում եմ, որ առաջին հերթին պետք է ապահովեմ մեր ժողովրդի անվտանգությունը»,- հայտարարել է Իսրայելի նախագահը։
Հերցոգի խոսքով՝ Իսրայելը Գազայի հատվածում հիվանդանոցների մերձակայքում չափազանց զգույշ է գործողություններ անցկացնում՝ ջանալով ապահովել անկլավի խաղաղ բնակչության պաշտպանությունը։
«Մենք գործողություններ ենք անցկացնում չափազանց, չափազանց զգույշ,- ընդգծել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին ռազմական գործողությունների մասին, որոնք Իսրայելի պաշտպանության բանակը վարում է անմիջականորեն Գազայի հիվանդանոցների մոտ։- Իսրայելն ամեն կերպ ջանում է պաշտպանել անկլավի խաղաղ բնակչությանը»։
Իսրայելը ստիպված կլինի Գազայի հատվածում չափազանց հզոր ուժեր պահել,՝ անկլավում վակուում թույլ չտալու համար, հայտարարել է Հերցոգը։
«Եթե մենք նահանջենք, ապա ո՞վ է վերցնելու կառավարումը։ Մենք չենք կարող վակուում թողնել»,- հայտարարել է նա։