‘Իսրայելի նախագահը հրաժարվել է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին հանրագրի տակ’

957

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը դեկտեմբերի 5-ին հրաժարվել է ստորագրել է Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին հանրագրի տակ:

Ինչպես հայտնում է timesofisrael.com-ը, Ռիվլինը չի ստորագրել իրեն հանձնված հանրագրի ներքո, քանի որ չի ցանկանում խորացնել Թուրքիայի հետ հարաբերություններում գոյություն ունեցող լարվածությունը:

Հիշեցնենք, որ լինելով Քնեսեթի խոսնակ, Ռիվլինն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից էր, սակայն դառնալով նախագահ`փոխել է այդ հարցում իր դիրքորոշումը: Իսրայելցի փորձագետները նախագահի դիրքորոշման փոփոխումը պատճառաբանում են Թուրքիայի հետ հարաբերություններն էլ ավելի սրելու ցանկության բացակայությամբ: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Սա դեռ միայն մեկ հաղթանակ է, որը դեռ ոչինչ չի նշանակում» ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆաբիո Կապելո. «Բոլոր տեղերում ստիպված էի բացատրել, թե այդ ինչպես է եղել, որ Ռուսաստանի ֆուտբոլի միությունը չի վճարում իր՝ մարզչի աշխատավարձը»’