‘Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսն ուղեղի կաթված է ստացել’

1677

Իսրայելի նախկին նախագահ, 93-ամյա Շիմոն Պերեսն ուղեղի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդել են նախագահի գրասենյակից:

Այս տարի Պերեսն արդեն երկու անգամ հիվանդանոց է տեղափոխվել սրտի  հետ կապված գանգատներով:

Շիմոն Պերեսը Իսրայելի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2007-2014 թթ.: Նա նաև մի քանի անգամ գլխավորել է Իսրայելի պաշտպանության, ֆինանսների, կապի նախարարությունները, ՆԳՆ-ն, ԱԳՆ-ն և այլ գերատեսչություններ:

1994 թ. Պերեսը, վարչապետ Իցհակ Ռաբինի և Պաղեստինի առաջնորդ Յասիր Արաֆաթի հետ միասին, արժանացել է Խաղաղության նոբելյան մրցանակի:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Թրամփ. Քլինթոնի հաղորդագրությունները Ուոթերգեյթից ավելի վատն են’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանական խորհրդարանը պատասխանատվության է կանչել Քեմերոնին’