Իսրայելի նախկին վարչապետ․ Նեթանյահուն զգացմունքային տեսակետից ոչնչացված է

234

Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտի կարծիքով՝ հրեական պետության գործող վարչապետ Բինիամին Նեթանյահուն «զգացմունքային տեսակետից ոչնչացված է»՝ ազգային անվտանգության ոլորտում անհաջողության պատճառով, և հիմա նա մոլորության մեջ է Գազայի հատվածում իրավիճակի հարցում։

Այդ մասին նախկին վարչապետը հայտարարել է եվրոպական Politico պարբերականի հետ զրույցում։

Իսրայելի նախկին առաջնորդի կարծիքով՝ ներկայիս վարչապետը «նյարդային խանգարման» վիճակում էր՝ ջանալով խույս տալ պաշտոնանկությունից, գրում է թերթը։

«Նեթանյահուն հոգեպես ջախջախված է, դա՝ հաստատ։ ․․․ Նա ամբողջ կյանքում այնպես է աշխատել, կարծես «պարոն անվտանգությունն է»։ Յուրաքանչյուր րոպե մնալով վարչապետի պաշտոնում, նա վտանգ է ներկայացնում Իսրայելի համար։ ․․․ Ես վստահ եմ, որ ամերիկացիները հասկանում են, որ նա վատ  է»,- հավելել է Օլմերտը։

Նախկին պաշտոնյան կարծում է, որ Գազայի հատվածը Իսրայելի կողմից վերահսկողության տակ վերցնելը սխալ կլինի։ «Իսրայելի շահերից չի բխում հետևել անվտանգությանը Գազայում։ Մեր շահերից բխում է հնարավորություն ունենալ պաշտպանվելու այլ կերպ, քան դա արել ենք մինչև հոկտեմբերի 7-ի ահաբեկչական գործողությունը։ Բայց կրկին վերահսկել Գազա՞ն։ Ո՛չ»,- հայտարարել է Օլմերտը։

Նախորդ հոդվածըՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Պուտինի կալանքի օրդեր տված ՄՔԴ դատավորի նկատմամբ
Հաջորդ հոդվածըG7-ն աշխատում է ՀԱՄԱՍ-ի դեմ պատժամիջոցների վրա