Իսրայելի ուժայինները Հորդանանում ձերբակալել են 1030 պաղեստինցիների

542

Հոկտեմբերի 7-ից, երբ Գազայից զինյալները հարձակվեցին Իսրայելի վրա, իսրայելցի ուժայինները ռեյդերի ընթացքում Հորդանան գետի Արևմտյան ափին ձերբակալել են 1030 պաղեստինցիների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ արմատական շարժման 670 ակտիվիստների։

Այդ մասին հաղորդել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

«Այս պահի դրությամբ, պատերազմի սկզբից ի վեր, 1030 հետախուզվող անձինք են ձերբակալվել Հրեաստանում ու Սամարիայում (Արևմտյան ափի իսրայելական անվանումը) և Հորդանանի հովտում, դրանցից մոտավորապես 670-ը կապ ունեն ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունում հավելել են, որ հոկտեմբերի 26-ին Արևմտյան ափին ռեյդերի ընթացքում իսրայելցի ուժայինները ձերբակալել են «36 հետախուզվող անձանց, որոնցից 17-ը ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության ակտիվիստներ են»։

Նախորդ հոդվածըՈւկրաինայի հարցով ՄԱԿ ԱԽ նիստը կկայանա այսօր
Հաջորդ հոդվածըԳազայի հատվածում սպանվել է ՄԱԿ-ի 57 աշխատակից