‘
Իսրայելի ռազմական օդուժը հունվարի 29-ի գիշերը ռմբակոծել է սիրիա-լիբանանյան սահմանում գտնվող որոշ նշանակետեր, հայտնում է Reures գործակալությունը:
Լիբանանի բանակի հրամանատարությունն արդեն հաստատել է չորեքշաբթի օրը իսրայելական օդուժի կողմից երկրի օդային տարածքն անօրինական կերպով բազմիցս հատելու մասին լուրը:
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Իսրայելը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ էր արել կանխել սիրիական քիմիական զենքի փոխանցումը լիբանանյան «Հզբոլլահ» խմբավորմանը:
‘