‘Իսրայելի ՌՕՈՒ-ն պատասխան հարված է հասցրել Լիբանանի տարածքին’

608

Իսրայելի քաղաքականությունը «պաշտպանությունն ու կանխարգելումն է», և նա կգործի «համապատասխան կերպով»՝ երեկ այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բինիամին Նաթանյահուն՝ մեկնաբանելով հարավային Լիբանանի տարածքից Իսրայելի հյուսիսը հրթիռակոծելու փաստը: Իսրայելի կառավարությունն այդ հրթիռակոծության համար մեղադրել է Բեյրութի իշխանություններին, թեպետ դրա պատասխանատվությունն ստանձնել է քիչ հայտնի սուննի մի խմբավորում, որը կապ ունի «Ալ_Քաիդայի» հետ, իսկ Լիբանանի կառավարությունն էլ, իր կողմից, դատապարտել էր ծայրահեղականների գործողությունները՝ դրանք որակելով «ՄԱԿ-ի կողմից վերահսկվող՝ կրակը դադարեցնելու պայմանագրի խախտում»:

Այսօր առավոտյան իսրայելական ՌՕՈՒ-ն հարված է հասցրել Լիբանանաի տարածքին՝ «դիպուկ խոցելով նպատակակետը»: Հրթիռը պայթել է Բեյրութի և Սայդա քաղաքի միջև գտնվող մի բնակավայրում: Տուժածներ չկան: Նախօրեին Նեթանյահուն իր ուղերձում խոստացել էր, որ Իսրայելը «պատասխան հարված կհասցնի բոլոր նրանց, ովքեր կփորձեն վնասել իր երկրին», փոխանցում է ИТАР-ТАСС-ը:  

Նախորդ հոդվածը‘ «ՎՏԲ-Հայաստան» բանկը փող աշխատելու հեշտ ձեւ է գտել’
Հաջորդ հոդվածը‘Նոր մանրամասներ Սյունիքի զորամասում տեղի ունեցած միջադեպից’