‘Իսրայելի տարածքը գնդակոծվել է Գազայի հատվածի կողմից’

608

Գազայի հատվածի գրոհայիններն այսօր մոտ 40  ականանետային արկ են նետել Իսրայելի ուղղությամբ: Հրաձգության պատասխանատվությունը ստանձնել է ՀԱՄԱՍ խմբավորման թևերից մեկը, հայտնում է  ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը :

Ահաբեկիչների հայտարարության համաձայն՝ արձակված արկերն Իսրայելի օդուժի հարձակման պատասխանն են եղել:

Հիշեցնենք, որ կիրակի օրը իսրայելական ինքնաթիռը հրթիռ էր արձակել Ռաֆախ քաղաքի մերձակայքում, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել էր, և 11-ը վիրավորվել, այդ թվում՝ երեք երեխա:

Իսրայելական բանակի ներկայացուցիչների տվյալներով՝ օդային գրոհի նպատակը «Համաշխարհային ջիհադ»  ծայրահեղական խմբավորման երկու ակտիվիստներին վերացնելն է եղել: Հրեական պետությունում համոզված են, որ այս խմբավորումը կապված է «Ալ-Քաիդայի» հետ:

Աղբյուրը՝ ИТАР-ТАСС 

Լուսանկարը՝ EPA/ИТАР-ТАСС 

Նախորդ հոդվածը‘Արտահանված իշխան ձուկը վարակվել է տեղափոխման կամ իրացման ժամանակ ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի անձնական օգտագործման ավազակապետական «բուրգը» ‘