‘Իսրայելում անհայտ բարերարը փողով ծրարներ է դնում ավտոմեքենաների դիմապակուն’

869

Իսրայելի Քվար-Սաբե քաղաքում անհայտ տղամարդը փողով ծրարներ է դրել «G» սուպերմարկետի մոտ կայանած ավտոմեքենաների դիմապակու մաքրիչների տակ:

Նման նվեր խանութի գնորդներն սկսել են ստանալ փետրվարի սկզբից, սակայն փետրվարի 25-ին տեսախցիկները արձանագրել են հենց «բարերարին», որն անցնում էր մի ավտոմեքենայից մյուսը և դիմապակու վրա թողնում 200-450 շեքելով (մոտավորապես 50-115 դոլար) ծրարները, ընդ որում՝ դա անում էր ընտրողաբար. առաջին հերթին՝ նվերը բաժին էր հասնում հին կամ էժանագին ավտոմեքենաներին, գրում է NEWSru Israel-ը:

Սակայն բարերարի անձը պարզել չի հաջողվել. նրա դեմքը ծածկված է եղել կապյուշոնով:

Սուպերմարկետի մենեջերը պատմել է, որ քաղաքում լուրեր են պտտվում վիճակախաղում հաղթած մեկի մասին: Այդ լուրերը հաստատվում են նաև ծրարներում հայտնաբերված նամակներով: «Սիրելիներս,- ասվում է այդ նամակներում,- ես վերջերս խոշոր գումար եմ շահել և որոշել եմ կիսվել ձեզ հետ: Այս փողը ձերն է: Շատ կարևոր է լինել շռայլ մարդ: Կիսվեք և վայելեք»: Փոխանցում է newsru.com-ը: 

Նախորդ հոդվածը‘Յանուկովիչ. Ուկրաինան դրսից է կառավարվում’
Հաջորդ հոդվածը‘Ճանաչեք գրականությունը, որ ձեզ չուտեն. Սամվել Մկրտչյանի անվամբ հուշատախտակը բացվեց Երեւանում (Տեսանյութ)’