‘
Իսրայելում ավարտվել են Սիոն ջրային զարկերակի երկայնքով արշավի ժամանակ մոլորված 70 զբոսաշրջիկների որոնողական աշխատանքները: Բոլոր 70 զբոսաշրջիկները հայտնաբերվել են և դուրս բերվել անտառից, գրում է MIGnews-ը:
Զբոսաշրջիկներից 3-ը ուղղաթիռի օգնությամբ շտապ տարհանվել են և տեղափոխվել հիվանդանոց՝ սաստիկ հյուծման և հիպերթերմիայի պատճառով:
10 ժամ տևողությամբ փրկարարական գործողություններին մասնակցել են ոստիկանության հատուկ փրկարարական բաժանմունքի 30 մասնագետներ:
‘