‘Իսրայելում նազիցմին զոհ գնացած գեյերի հուշակոթող կկանգնեցվի’

1023

Նացիստական Գերմանիայում հալածանքների ենթարկված միասեռականների հիշատակին հուշարձան կանգնեցնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Թել Ավիվի համայնքային խորհրդի անդամ Էրան Լեվը: Նախաձեռնությանն աջակցել է քաղաքագլուխ Րոն Հուլդային: Նախագիծը քաղաքի բյուջեին շուրջ 40 հազար դոլար կարժենա:

Նացիզմին զոհ գնացած միասեռականների հուշարձաններ կան նաեւ Բեռլինում, Ամստերդամում, Սիդնեյում եւ Սան-Ֆրանցիսկոյում: Դրանց մեծամասնության վրա վարդագույն եռանկյունի է պատկերված: Նմանատիպ առաջին հուշարձանը տեղադրվել է 1984-ին Ավստրիայում, Մաուտհաուզեն համակենտրոնացման ճամբարի տեղում:

Իսրայելում սա նացիզմի զոհերի առաջին հուշարձանը կլինի, որը հրեականության հետ կապ չունի: Ոչ պաշտոնական տվյալներով՝ նացիստական ճամբարներում զոհվել են 7-ից տասը հազար միասեռականներ: Հուշարձանի կողքին տեղադրվելիք հուշատախտակին գրված կլինի. «Նրանց հիշատակին, ովքեր նացիստների կողմից հալածանքների ենթարկվեցին սեռական նախասիրությունների եւ գենդերային ինքնության համար»:

 

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլը հայկական հեռուստաեթերում’
Հաջորդ հոդվածը‘Որքան կարժենա «վարկով» կրթությունը հայկական բուհում. մեկ ուսանողի վճարումների գրաֆիկը’