Իսրայելում նշել են Պաղեստինի հետ զինադադարի պայմանները

205

Իսրայելի իշխանությունները պատրաստ են դադար հայտարարել ռազմական գործողություններում, եթե պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը ազատ արձակի պատանդների զգալի մասին, ամերիկյան Politico թերթին հաղորդել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան։

Այդ կերպ նա մեկնաբանել է հրեական պետության վարչապետ Բինիամին Նեթանյահուի խոսքը, որը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, թե կրակի լիակատար դադարեցում չի լինի առանց պատանդների ազատ արձակման։ Անդրադառնալով մարտավարական դադարների հարցին՝ Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար, կառավարության ղեկավարն ասել էր, որ Իսրայելը կգործի «ըստ հանգամանքների», բայց, ըստ էության՝ այդպիսի ընդմիջումներ արդեն եղել են։

«Իսրայելը պատրաստ է դադարներ հայտարարել, բայց միայն զգալի թվով պատանդների ազատ արձակելու դեպքում։ Մենք ամերիկյան վարչակազմի հետ քննարկում ենք անհատական որոշումները՝ կոնկրետ կարիքներին համապատասխան»,- նշել է Politico-ի զրուցակիցը։

Նախորդ հոդվածըԱՄՆ Սենատում դեմոկրատներն արգելափակել են օգնության օրինագիծը Իսրայելին
Հաջորդ հոդվածըԳազայում 18 հիվանդանոց ստիպված դադարեցրել է աշխատանքը