‘Իսրայելցի զինծառայողները նվաստացրել են Reuters-ի լրագրողներին’

542

Reuters խոշոր լրատվական գործակալությունը պնդում է, որ իր լրագրողները նվաստացման են ենթարկվել Իսրայելի բանակի զինծառայողների կողմից:

Ըստ լրագրողների փոխանցած տեղեկության՝ իսրայելցի զինվորները կանգնեցրել են  նկարահանող խմբին պատկանող, TV ցուցանակով մեքենան, որում այդ պահին գտնվել են նաև պաղեստինցի լրագրողներ,  ծեծի են ենթարկել խմբի անդամներին՝ իրավապաշտպան կազմակերպություններից մեկի հետ համագործակցության մեղադրանք ներկայացնելով նրանց, պաղեստինցի լրագրողներին ստիպել են պառկել գետնին, իսկ  Reuters-ի երկու օպերատորներին՝ մերկանալ և ծնկի գալ, այնուհետև արցունքաբեր գազ են կիրառել և փախուստի դիմել:

Բռնության ենթարկված լրագրողները փորձել են հեռանալ դեպքի վայրից, սակայն գազի ազդեցությունը թույլ չի տվել մեքենան կառավարել: Ավելի ուշ օպերատորներից մեկը շտապ հոսպիտալացման կարիք է զգացել:

Իսրայելական բանակի ներկայացուցչությունը հրաժարվել է մեկնաբանել իր ենթակաների գործողությունները՝ հավաստիացնելով, որ դեպքի առիթով նախաքննություն է սկսվել:

Նախորդ հոդվածը‘Երուսաղեմի պատրիարքարան. Երուսաղեմի հայկական գերեզմանոցը չի պղծվել’
Հաջորդ հոդվածը‘Հալեպի փողոցներում մեծ կաթսաներով տաք կերակուր են պատրաստում և բաժանում բնակիչներին (տեսանյութ)’