Իսրայելցի զինվորականները օտարերկրյա լրագրողներին թույլ են տվել այցելել Գազայում «Աշ Շիֆա» հիվանդանոց, որտեղ ռազմական տեխնիկա և զենք է հայտնաբերվել։
Այդ մասին հաղորդել է The Times of Israel թերթը։Պարբերականը նշում է, որ արտասահմանցի լրագրողների թվում էր նաև Fox News-ի լրագրող Թրեյ Ինգսթը, որը բուժհաստատությունում նկարահանած երեք տեսահոլովակ է տեղադրել։ Դրանցից մեկում ցուցադրվում է ՄՌՏ բաժանմունքի աշխատասենյակը, որտեղ, իսրայելցի զինվորականների հայտարարության համաձայն, հայտնաբերվել է զենքը։
Երեկ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է «Աշ Շիֆա» հիվանդանոցի գրոհը, որտեղ, զինվորականների տվյալներով, գտնվում է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հիմնական հրամանատարական շտաբը։ Իսրայելը նաև հայտարարել է, որ բժշկական կենտրոնի շենքի տակ կան մի քանի ընդհատակյա համալիրներ և թունել, որտեղ թաքնվում էր առնվազն 200 արմատական, և որտեղ պահվում էին հոկտեմբերի 7-ի հարձակման ընթացքում առևանգված պատանդներ։