‘Իսրայելցի զինվորականները ֆինլանդական նավին թույլ չեն տվել մտնել Գազայի գոտի’

677

Իսրայելի  զինվորականները գրավել են Գազայի հատված ուղևորվող Estelle նավը և ուղեկցում են այն իսրայելական Աշդոդ նավահանգիստ: Ինչպես հաղորդում է NEWSru Israel-ը, նավը պաղեստինամետ ակտիվիստների էր տեղափոխում Գազայի գոտի: Իսրաելցի զինվորականների գործողությունների արդյունքում ոչ ոք չի տուժել: Նավը նաև հումանիտար օգնություն էր տեղափոխում, այդ թվում՝ ցեմենտ, բասկետբոլի գնդակներ, երաժշտական գործիքներ և այլն:

Estelle-ը պատկանում է շվեդացու, բայց նավարկում է Ֆինլանդիայի դրոշի ներքո:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը խայտառակում է Հայաստանը ու հայ ժողովրդին ‘
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի ամենաարագավազ ֆուտբոլիստը Ուոլքոթն է’