‘Իսրայել. Ավիաընկերությունները «նվեր են մատուցում ահաբեկիչներին»’

1158

Համաշխարհային ավիաընկերությունները մեկը մյուսի ետևից հրաժարվում են թռիչքներից դեպի Իսրայել: Այն բանից հետո, երբ Յեհուդ ավանում՝ Բեն Գուրիոնի օդանավակայանից հինգ կիլոմետր հեռավորության վրա, հրթիռ ընկավ, թռիչքները դադարեցնելու մասին հայտարարեցին  US Airways և Delta Air Lines ընկերությունները:  Նրանց օրինակին հետևեցին, փաստորեն, միջազգային մյուս բոլոր փոխադրողները: Աէրոֆլոտն իր չվերթը վերադարձրեց Մոսկվա, թեպետ այն արդեն Թել-Ավիվի ճանապարհին էր:

Իսրայելական «Էլ-Ալ» ավիաընկերությունը, թերևս, միակ ավիաընկերությունն է, որ շարունակում է միջազգային թռիչքները:

Իսրայելի տրանսպորտի նախարարությունը հավաստիացնում է, որ Բեն-Գուրիոն օդանավակայանում պահպանվում են անվտանգության բոլոր միջոցառումները, և խնդրում է տեղափոխողներին վերանայել իրենց որոշումը: Գերատեսչության ղեկավար  Իսրայել Կացը փոխադրողների այդ որոշումն անվանել է «նվեր ահաբեկիչներին», փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Russia Today-ի լրագրողը երկրորդ անգամ է անհետացել Ուկրաինայում’
Հաջորդ հոդվածը‘Նեթանյահուն Պան Գի Մունին հրավիրել է հրթիռների ցուցահանդես’