‘Իսրայել. ԻՊ-ն պայթուցիկներով լիցքավորված նոութբուքեր է մշակում’

2353

Իսրայելի հետախուզական ծառայությունները ԻՊ-ի համակարգչային ցանցեր թափանցելու միջոցով կարողացել են պարզել, որ ահաբեկիչները պայթուցիկներով լիցքավորված նոութբուքեր են պատրաստում՝ քաղաքացիական օդանավերում պայթյուններ կազմակերպելու նպատակով, հաղորդել է The New York Times-ը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Իսրայելի հետախուզական ծառայության ցանցահենները կարողացել են կոտրել  պայթուցիկ սարքեր արտադրողների՝ Սիրիայում տեղակայված ԻՊ կառույցի ցանցը մոտավորապես մեկ ամիս առաջ: Հենց դա էլ պատճառ էր հանդիսացել, որ մարտի 21-ին արգելք դրվեր Թուրքիայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տասը օդանավակայաններից ԱՄՆ թռչող օդանավերով նոութբուքեր տեղափոխելու վրա:

Իսրայելի հետախուզական ծառայությունը նշում է, որ նման ռումբ-գաջեթները հնարավոր չէ հայտնաբերել օդանավակայանների անվտանգության ծառայությունների սքանավորման ստանդարտ սարքերով, ինչպես նաև պարզել է, թե ինչպես կարող են գործի դրվել նման ռումբերը:

Փոխանցում է Interfax-ը: 

Նախորդ հոդվածը‘Ռահմոնը կգա Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Տիեզերքից վերադարձած տափակ որդի մոտ երկրորդ գլուխն է աճել’