‘Իվանիշվիլին ԱՄՆ մեկնելու փոխարեն կգնա Ադրբեջան ‘

697

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հավանաբար հաջորդ արտասահմանյան այցը կկատարի Ադրբեջան: Ըստ վրաստանյան լրատվամիջոցների, Իվանիշվիլին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ նախատեսված այցի հետաձգման պատճառով, հնարավոր է, որ հաջորդիվ մեկնի Բաքու:

«Այդ այցը Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները բարելավելու ապացույցը կլինի, թեեւ մենք այսօր էլ լավ հարաբերություններ ունենք, բայց պատրաստ ենք դրանք էլ ավելի բարելավելու», — ընգծել է նա:

Իվանիշվիլին նշել է, որ Ադրբեջանը Վրաստանին գազ է մատակարարում «շատ հետաքրքիր» գներով: «Վրաստանի բնակչությունը շնորհակալ է Ադրբեջանին, ավելի ուշ ես դա ավելի հստակ կձեւակերպեմ», — ասել է Իվանիշվիլին՝ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով ադրբեջանական կողմին համագործակցության եւ օժանդակության համար:

Նշենք, որ հարեւան երկրի փաստացի ղեկավարը դեռեւս չի հայտարարել, թե երբ է մտադիր ժամանել Հայաստան: Միեւնույն ժամանակ, ուշագրավ է, որ հայ-վրացական հարաբերությունների նորագույն պատմության 20 տարիների ընթացքում առաջին անգամ այս տարի երկու երկրների միջեւ նախագահների մակարդակով հանդիպում տեղի չի ունեցել: 

Նախորդ հոդվածը‘ԵՄ ղեկավարները տարաձայնությունների մթնոլորտում քննարկում են 2014-2020թթ բյուջեն ‘
Հաջորդ հոդվածը‘Իշխանության կապիտուլյացիան’