‘Իվանիշվիլին իմպիչմենտի չի գնա’

676

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ իր խորհրդարանական թևը մտադիր չէ պահանջելու նախագահ Սաակաշվիլիի հրաժարականը, սակայն պատրաստվում է մինչև նախագահական ընտրություններն արագացնել երկրի վարչապետի լիազորություններն ընդլայնող սահմանադրական օրինագծի գործարկումը, հայտնում է РИА Новости-ն:

«Մենք մտադիր չենք իմպիչմենտի գնալ: Խորհրդարանական մեծամասնությունը կարող է իր որոշմամբ ուժի մեջ մտցնել սահմանադրական բարեփոխումները: Սահմանադրական փոփոխությունները սովորական գործընթաց են»,- նշել է վարչապետ Իվանիշվիլին:

Հիշեցնենք, որ վրացական խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունների ծրագրի համաձայն՝ երկրի նախագահի լիազորությունները պետք է ստանձնի վարչապետը՝ այդպիսով երկրի պետական կառավարման համակարգը մոտեցնելով խորհրդարանականին:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը պատասխանել է սփյուռքահայ ներդրողի նամակին ‘
Հաջորդ հոդվածը‘ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան. Ինձ էլ բանի տեղ ոչ դնում, ոչ բան, գոռում էին’