‘Իվանիշվիլին խոստանում է ամբողջովին փոխել կառավարության կազմը’

712

Խորհրդարանական ընրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք» դաշինքի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ «նոր կառավարության կազմում չի լինի նախկին կառավարության ոչ մի անդամ, կառավարությունը կձևավորվի մեր դաշինքի ուժերով»: «Ոչ Վանո Մերաբիշվիլին (գործող վարչապետը), ոչ էլ ներկա կառավարության մյուս անդամները չեն հայտնվի մեր կառավարության կազմում»,-ասել է նա: Գործող վարչապետի անունը շեշտվել է այն պատճառով, որ տեղական մի շարք ԶԼՄ-ներ և քաղաքագետներ հայտարարել են, թե Մերաբիշվիլին վերջին տարիներին լավ հարաբերություններ է պահպանել Իվանիշվիլիի հետ: Վերջինս էլ, իր հերթին, հայտարարել էր, թե Մերաբիշվիլիին համարում է «Սահակաշվիլիի թիմի ամենաաշխատունակ, ամենահավասրակշռված ու կայուն անդամը»: Սակայն վերջին շաբաթներին Իվանիշվիլին հաճախ էր շեշտում, որ «Վրացական երազանքի» թիմում «կան Մերաբիշվիլիից ավելի փորձառու և գիտակ կադրեր»:

Նախորդ հոդվածը‘Հերթական ահաբեկչությունը Հալեպում. Առնվազն 30 զոհ’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» կորցրեց Պույոլին’