‘
«Ես հայերին շատ եմ սիրում և դա երբեք չեմ թաքցրել», — հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Ախալքալաքում` ներկայացնելով նախագահի պաշտոնի համար «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլիին, հաղորդում է «Գրուզիա-օնլայնը»:
«Ես շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ, և ցանկանում եմ մեծ երախտագիտություն հայտնել մեր կողմնակիցներին: Ես տեսնում եմ, որ դուք սպասում եք նոր նախագահի, և դա անպայման կլինի Գիորգի Մարգվելաշվիլին: Մենք իրոք եղբայրներ ենք, դուք Վրաստանի քաղաքացիներ եք, այնպես` ինչպես և մենք, սա ձեր հայրենիքն է: Վրաստանը խնդիրներ ունի: Մենք տարածքներ ենք կորցրել, խնդիրներ կան նաև ձեր երկրում, որտեղից դուք սերում եք, և ես հուսով եմ, որ մենք բոլորս միասին դա կհաղթահարենք և արժանապատվորեն դուրս կգանք դեպի վերականգնում տանող ուղի», — հայտարարել է Իվանիշվիլին:
‘