‘
Վրաստանի նորանշանակ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին համեմատել է ներկայումս ազատազրկության մեջ գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ:
Ըստ apsny.ge-ի, Պատասխանելով Սաակաշվիլիի հնարավոր բանտարկության վերաբերյալ լրագրողի հարցին, Սաակաշվիլին նշել է.
«Անձամբ ես Սաակաշվիլիի բանտարկությունը չեմ ցանկանում, բայց եթե դատախազությունը երկրի բարձրագույն ղեկավարության նկատմամբ գործեր հարուցի, ես չեմ միջամտի»:
Ընդ որում, Իվանիշվիլին հիշեցրել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ճակատագրի մասին: Վերջինս ձերբակալվեց եւ Ռուսաստանի հետ ապօրինի գազային գործարք կնքելու մեղադրանքով դատապարտվեց այն բանից հետո, երբ իշխանության եկան նրա ընդդիմադիրները:
«Այնտեղ Տիմոշենկոն իշխանության ղեկին չէր, նրան ինչ-որ համաձայնագրի համար են ձերբակալել, բայց ես չեմ ուզում հարեւան երկրի խնդիրներին խառնվել», — ասել է նա:
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանության եկած «Վրացական երազանք» դաշինքի ձեւավորած կառավարությունը վերջին շրջանում նախկին եւ ներկա պաշտոնյաների ձերբակալություններ է ձեռնարկել:
‘