‘
Վրաստանը պետք է դառնա համաձայնության եւ ոչ թե առճակատման կենտրոն: Իր գլխավորած «Վրացական երազանք» կուսակցութնան համագումարին ելույթ ունենալով՝ ասել է վրաց վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Նա նշել է, որ իր ղեկավարած կառավարությունն արդեն Ռուսաստանի հետ տնտեսական եւ մշակութային հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ քայլեր է կատարել:
«Առաջին քայլերն արված են՝ վրացական արտադրանքը ռուսաստանյան շուկայում ներկայացնելու ուղղությամբ, ինչը շատ կարեւոր է մեր բնակչության համար: Մենք պետք է ձգտենք նրան, որ Վրաստանը դառնա Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ քաղաքական համաձայնության կենտրոն», — ասել է Իվանիշվիլին, միաժամանակ ընդգծելով, որ Վրաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումն անփոփոխ է՝ եվրաինտեգրացիա:
‘