‘Իվան Ռակիտիչը՝ Խորվաթիայի տարվա լավագույն մարզիկ’

951

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել Խորվաթիայում:

27-ամյա կիսապաշտպանը չի կարողացել մասնակցել պարգևատրության պաշտոնական արարողությանը, քանի որ կատալոնական ակումբի՝ աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակում էր:

Ռակիտիչը շնորհակալան ուղերձ է հղել քվեարկության կազմակերպիչներին:

«Չեմ կարող արտահայտել, թե որքան կարևոր է այդ մրցանակն ինձ համար: 2015 թվականը հիանալի ստացվեց «Բարսելոնա»-ի և Խորվաթիայի հավաքականի համար: Հուսով եմ՝ կարող եմ նաև աշխարհի ակումբային առաջնության հաղթող դառնալ»,- գրել է Ռակիտիչը:

Նախորդ հոդվածը‘Բարտոմեու. ««Բարսելոնան» ցանկանում է աշխարհում դառնալ առաջինը՝ 1 մլրդ եվրո շրջանառությամբ»»’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլի պատմության լավագույն եռյակները’