Իվան Ռակիտիչը հեռացավ «Սևիլիայից»

355

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հեռացել է իսպանական «Սևիլիայից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

35-ամյա ֆուտբոլիստը 2020 թվականին էր վերադարձել «Սևիլիա», որի կազմում խաղացել է նաև 2011-2014 թվականներին։ «Սևիլիայում» Ռակիտիչն անցկացրել է 323 հանդիպում, դարձել է 51 գոլի ու 63 գոլային փոխանցման հեղինակ։

Կարիերայի ընթացքում կիսապաշտպանը հանդես է եկել նաև շվեյցարական «Բազելում», գերմանական «Շալկեում» ու կատալոնական «Բարսելոնայում»։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ռակիտիչը պայմանագիր կկնքի Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբ» ակումբի հետ։

Նախորդ հոդվածըԱՊԼ. «Արսենալը» հյուրընկալվելիս հաղթեց «Նոթինգեմ Ֆորեսթին»(տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՉավի․ «Բարսելոնայում» աշխատելը դաժան է․ ամեն օր ստիպում են քեզ անպետք զգալ