‘Իվետա Տոնոյանը «Հրապարակի» տեղեկությունը «ցնդաբանություն է» որակել’

1750

«Հրապարակ» օրաթերթը այսօր գրել էր, թե «Էպիկենտրոն» լրատվական ծառայության լրագրող Գևորգ Խաչատրյանն ազատվել աշխատանքից և իբր ծեծի ենթարկվել: Այս կապակցությամբ Top-News.am-ը պարզաբանում է խնդրել «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրեն Իվետա Տոնոյանից, որը ասել է. ««Էպիկենտրոն» լրատվական ծառայության լրագրող Գևորգ Խաչատրյանը մոտ մեկ ամիս առաջ իսկապես ազատվել է աշխատանքից: Աշխատանքից հեռացման հիմք է հանդիսացել նրա մասնագիտական պարտականությունների պատշաճ կերպով չիրականացնելը, որին հաջորդել է նախազգուշացում, ապա նաև աշխատանքից հեռացում: Կարծում եմ սրանում որևէ արտառոց բան չկա, ինձ համար տարօրինակ ու զարմանալի էր միայն որոշ լրատվամիջոցների այս հարցի հետ կապված բարձրացրած աղմուկը, որն ակնհայտորեն արհեստական բնույթ է կրում: Բացարձակ ցնդաբանություն է հրապարակման մեջ նշված տեղեկատվությունը, թե Գևորգ Խաչատրյանը ծեծի է ենթարկվել: Կարծում եմ սա պարզապես ամառային շոգ եղանակով պայմանավորված անառողջ երևակայության բորբոքման արդյունք է: Ոչ ավելին»:

Նախորդ հոդվածը‘Վրաստանում ավտոպատահարի հետեւանքով 13-ամյա հայաստանցին մահացել է ‘
Հաջորդ հոդվածը‘Ինչ պետք է իմանալ Անգլիայի նոր մրցաշրջանի մասին. առաջնության մեկնարկը ազդարարված է’