‘Իվետա Տոնոյան. Վոլեյբոլի ֆեդերացիայի հարցը Ծառուկյանի օրակարգում չէ’

899

Վոլեյբոլի ֆեդերացիայի հարցը Ծառուկյանի օրակարգից այլևս բացակայում է: Ի պատասխան iLur.am-ի հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայում օրինականությունը վերականգնելու համար, հայտարարեց ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հ. Ռոստոմյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում նշված են, թե ինչպիսի խախտումների պատճառով Օլիմպիական կոմիտեն չի ճանաչում վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները: Այս խնդիրը գտնվում է ընթացակարգային փուլում: Այդ պահից սկսած` Գագիկ Ծառուկյանը չի զբաղվում վոլեյբոլի ֆեդերացիայի խնդրով: Այդ հարցը Ծառուկյանի օրակարգից այլևս բացակայում է», — նշեց խոսնակը:

Նախորդ հոդվածը‘Խորխե Մեսսի. Հանգիստ եղեք, Մեսսին շուտով կվերադառնա’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյանը հանդիպել է ՄԽ ամերիկացի համանախագահի հետ’