‘
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն, հնարավոր է, կարիերան շարունակի Իտալիայում: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացու ծառայություններով հետաքրքրված են «Յուվենթուս»-ն ու «Նապոլի»-ն: Երկու գրանդներն էլ պատրաստ են տեղափոխությունն իրականացնել ձմռանը:
26-ամյա ֆուտբոլիստն իր հերթին գոհ չէ «Ռեալ»-ում ունեցած կարգավիճակից և շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է այն ընդունել:
‘