‘Իտալական մամուլը «Յուվենտուս» — «Շախտյոր» հանդիպման մասին. «Շախտյորը» հիացրեց եւ զարմացրեց’

811

Իտալական մամուլը լայնորեն լուսաբանել է Չեմպիոնների լիգայի «Յուվենտուս» — «Շախտյոր» հանդիպումը: Մի կետում իտալացիների գնահատականները համահունչ են. «Շախտյորն» ավելի մոտ էր հաղթանակին եւ այս մեկ միավորը «Յուվենտուսը» ոչ թե կորցրեց, այլ ձեռք բերեց:

Sportmediaset. Juventus: pari e paura («Յուվենտուս». ոչ-ոքի եւ վախ)

 «Շախտյորը» զարմացրեց եւ հիացրեց. Հյուրերը խաղադաշտ էին մտել առանց հուզմունքի, նրանց բրազիլացիները ցույց տվեցին իրենց վարպետությունը: Մեծ հաշվով, կարելի է ասել, որ «Յուվենտուսը» շատ կարեւոր միավոր կորզեց»:

La Gazzetta dello Sport. Juve: è andata bene («Յուվե». Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց)
«Երեկ երեկոյան նոր մարզադաշտում Յուվենտուսը հանդիպեց մի մրցակցի, որի նմանը վաղուց չէր տեսել: Ուկրաինա-բրազիլական ինտերնացիոնալ թիմը ամբողջ խաղի ընթացքում ճնշում էր գործադրում տանտերերի պաշտպանության եւ Բուֆոնի վրա, որի գագաթնակետը դարձավ դարպասաձողին կատարած հարվածը խաղի վերջում: Հյուրերի ամբողջ խաղը ընթանում էր «դիվային» Վիլիանի միջոցով, որին օգնում էին Ֆերնանդինյոն, Ալեքս Տեյշեյրան եւ Մխիթարյանը:

Յուվենտուսը դիմացավ եւ դա ամենակարեւորն էր: Ինչ վերաբերում է Շախտյորին, ապա ուկրաինացիները, անկեղ ասած, արժանի էին հաղթանակի եւ խմբի ֆավորիտ են երեւում»:

 La Repubblica. Juve stenta, solo pari con Shaktar (Յուվեն խնդիրներ ունի. Միայն ոչ-ոքի Շախտյորի հետ)

 «Տանտերերի համար շատ բարդ խաղ էր` ընդդեմ Լուչեսկուի գերազանց կազմակերպված թիմի: Շախտյորը ցույց տվեց, որ տեխնիկապես լավ պատրաստված թիմ է: Գրոհները ավտոմատիզմի էին հասցված: Այժմ հասկանալի է, թե ինչու Յուվենտուսն ինքն իրեն նման չէր:

Ի՞նչ եզրակացություն կարելի է անել: Յուվենտուսը, ավելի շու միավոր վաստակեց, քան կորցրեց երկուսը»:

Tuttosport. Grazie Bonucci! (Շնորհակալություն, Բոնուչի)

«Հանդիպման վերջին րոպեներին երկրպագուները սուլում էին Յուվենտուսի հասցեին: Վերջին րոպեներին Շախտյորը կարող էր հաղթել եւ դա չէր լինի անարդարացի»:

 

 Sky Italia. Sprazzi di Juve, sofferto 1-1 con lo Shakhtar (Յուվեի մասնակի փայլատակումներն ու կորզած միավորը Շախտյորից)

«Շախտյորը հիանալի սկսեց: Շախտյորը գնդակ էր պահում, Շախտյորը գրոհում էր, Շախտյորը եզրերում առավելություն ուներ: Գոլը անխուսափելի էր…

 Յուվեի համար հանդիպման եզրափակիչ սուլիչը հաճելի երաժշտության պես հնչեց: Այս հանդիպումը հաստատեց, որ Յուվեն շատ բարդ խումբ է ընկել: Խումբ, որից Շախտյորը դուրս գալու ավելի շատ հիմքեր ունի, քան Չելսին` մրցաշարի գործող չեմպիոնը»:

 

Նախորդ հոդվածը‘Apple-ը պատրաստվում է գնորդներին ներկայացնել նոր iPad mini-ն’
Հաջորդ հոդվածը‘Օմբուդսմեն. Դատախազությունը ապօրինի անազատության մեջ է պահել քաղաքացուն’