Իտալական մաֆիան սպառնում է Գատուզոյի ընտանիքին

235

Ֆրանսիական «Մարսելի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի ընտանիքը հայտնվել է անախորժ իրավիճակում. Իտալիայի Կալաբրիա մարզի մաֆիան գումար է պահանջում 46-ամյա մասնագետի ընտանիքից: Այդ մասին հայտնում է L’Equipe-ը:

Իտալացի մարզչի հայրը մտադիր է եղել իրեն պատկանող հողամասում տեղադրել ֆոտոէլեկտրական համակարգ, որի համար ստացել է 80 հազար եվրո ֆինանսավորում:

Մաֆիայի ներկայացուցիչները սպառնալիքների միջոցով Գատուզոյի հորից փորձել են գումար կորզել: Ստանալով մերժում՝ 2023թ. հոկտեմբերին և դեկտեմբերին հանցավոր խմբի ներկայացուցիչները երկու անգամ հրկիզել են իտալացի մասնագետի քրոջ՝ Իդա Էլվիրա Գատուզոյի մեքենան:

Այդ դեպքից հետո Գատուզոյի հայրը դիմել է տեղի ոստիկանություն. սկսվել է հետաքննություն: Գործի շրջանակում արդեն բերման է ենթարկվել երկու անձ:

Նախորդ հոդվածըԱսիայի գավաթ. Հորդանանը պատմական հաղթանակ տարավ՝ դուրս գալով եզրափակիչ(տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՀայտնի է՝ որ դեպքում Ռաֆայել Մարկեսը կգլխավորի «Բարսելոնան»