‘Իտալական «Պլաստմասե այգիները» կփակի HighFest փառատոնը’

813

Երևանում ավարտվում է HighFest XI միջազգային թատերական փառատոնը: Այս տարի ֆառատոնը թատերասերներին արտասովոր նվեր մատուցեց. բոլոր ներկայացումների մուտքն անվճար էր: Նորամուծության արդյունքը լեփ-լեցուն դահլիճներն էին: Այսպիսով, փառատոնը կատարեց իր խոստումը և բացահայտեց (ինչպես ծանուցվում էր HighFest-ի նոր լոգոտիպում) բարձրագույն քիմիայի գաղտնիքները: XI փառատոնը համախմբեց աշխարհի 18 երկրի 25 թատերական և պարային խումբ:

Հոկտեմբերի 12-ին փառատոնը կփակի իտալական Cantieri Teatrali Koreja-ի «Պլաստմասե այգիներ» ներկայացումը: Իրանում Երեխաների և երիտասարդների համար միջազգային թատերական փառատոնում «Պլաստմասե այգիները» ճանաչվել է որպես մանկական թատրոնի լավագույն շոու:

HighFest XI միջազգային թատերական փառատոնը մեկնարկել էր հոկտեմբերի 1-ին:

 

 

Նախորդ հոդվածը‘Վիճաբանության ընթացքում դանակով հարվածել էր ‘
Հաջորդ հոդվածը‘Իրանի գլխավոր մանտրան է՝ «Մա՛հ Ամերիկային»’