‘Իտալացիները մեղադրում են իշխանություններին’

2232

Իտալիայի բնակիչները վրդովված են Ջենուայում տեղի ունեցածի առնչությամբ: Կամրջի փլուզման հետևանքով, որով արագընթաց մայրուղի էր անցնում, վերջին տվյալներով՝ զոհվել է 39 մարդ, 12 տուժածներ ծանր վիճակում են, շատերը համարվում են անհետ կորած:

Կառավարությունը խոստացել է մանրակրկիտ հետազոտել բոլոր հնացած ճանապարհային օբյեկտները, որոնցից շատերը կառուցվել են անցյալ դարի 60-70-ական թթ., ինչպես նաև՝ պատժել մեղավորներին:

Կամրջի փլուզման կապակցությամբ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն Լիգուրիա շրջանում  12 ամսով արտակարգ դրություն է հայտարարել:

Ողբերգության հետևանքները վերացնելու համար կպահանջվի հինգ միլիոն եվրո:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Աշոտ Սարգսյան. Հրապարակում պետք է լինի գործնականում ողջ ժողովուրդը’
Հաջորդ հոդվածը‘Նախարարը կոչ է անում ծնողներին հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ չգնել ‘