‘Իտալացի 6 սեյսմաբաններ 6 տարի բանտում կանցկացնեն՝ երկրաշարժը չկանխատեսելու պատճառով ‘

706

Իտալացի 6 սեյսմաբաններ 6 տարի բանտում կանցկացնեն՝ երկրաշարժը չկանխատեսելու պատճառով

Իտալաքան Աքվիլա քաղաքի դատարանը երկուշաբթի վեց սեյսմաբանների եւ ոլորտի պատասխանատու մեկ պաշտոնյայի վեց տարվա ազատազրկման է դատապարտել այն բանի համար, որ 2009-ին, ուժգին երկրաշարժից մի քանի օր առաջ նրանք թերագնահատել են տարերային աղետի ռիսկը:

Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել չկանխամտածված սպանության մեջ: Բոլոր յոթ դատապարտյալները նաեւ զրկվել են ցմահ որեւէ պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

Աքվիլայի մոտ 2009-ի ապրիլի 6-ին տեղի ունեցած 6,3 մագնիտուտ հզորության երկրաշարժը 309 մարդու կյանք տարավ:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյաննն աշխատանքային այցով մեկնել է Արցախ’
Հաջորդ հոդվածը‘Կրեմլը դժգոհ է Պուտինի անունը զուտ կոմերցիոն նպատակներով օգտագործելու միտումից ‘