‘
«2012 թվականի սեպտեմբերի 26-ին «ՓՐՈԴՈՒԿՏ ՕՖ ՍԻՍԻԼԻ» ՍՊԸ-ի կողմից «Զվարթնոց» օդանավակայանով Իտալիայից Հայաստան է ներմուծվել բեռ, ծագման երկիրը՝ Իտալիա: Զննման արդյունքում պարզվել է, որ տվյալ բեռից 19կգ ծովամթերքը և 10,3կգ մսամթերքը փչացել է և պիտանի չէ օգտագործման համար»,- iLur.am-ին հայտնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո կենտրոնից:
Խախտումը արձանագրվել է սահմանային պետական վերահսկողության արդյունքում:
‘