Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին համարում է, որ անհրաժեշտ է հասնել նրան, որ պայմանավորվածություն ձեռք բերվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։
Այդ մասին նախարարը հայտարարել է չորեքշաբթի, Canale 5-ի լուրերի երեկոյան թողարկման եթերում։
«Նպատակը պետք է լինի պայմանագիրը, Պուտինի և Զելենսկու հանդիպումը, որպեսզի նրանք կարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Տայանին։
Ընդ որում՝ նախարարը նշել է, որ խաղաղությունը պետք է հիմնվի արդարության սկզբունքի վրա։
«Արդարություն՝ նշանակում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանում»,- հավելել է Տայանին։
Փոխանցում է tass.ru-ն։