‘Իտալիայի ԱԳ նախարարը բացառում է Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությունը’

669

Իտալիայի ԱԳՆ ղեկավար Պաոլո Ջենտիլոնին բացառել է Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությունը: Այդ մասին նա հայտարարել է ռադիոհարցազրույցի ընթացքում: «Ոչ Իտալիան, ոչ ԵՄ-ն չեն կարող մասնակցել սպառազինության մատակարարմանը Ուկրաինային »,- ասել է Ջենտիլոնին:

Ընդ որում՝ նա նշել է, որ ներկա իրավիճակն Ուկրաինայի հարավ-արևելքում «հնարավորություն չի տալիս փոխել պատժամիջոցները»: Նախարարի կարծիքով՝ պետք է Դոնբասում կռվողներին համոզել հրաժարվել ագրեսիայից: «Աշխարհազորայինների նկատմամբ իր ողջ ազդեցությունը պետք է գործադրի Ռուսաստանը, իսկ ՆԱՏՕ-ն պետք է շարունակի երաշխավորել այն երկրների անվտանգությունը, որոնք  իրենց հանդեպ սպառնալիք են զգում, այդ թվում՝ օդային տարածքում պարեկելու միջոցով, որին մասնակցում է նաև Իտալիան»,- ասել է Ջենտիլոնին: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Իսրայելի ԱԳՆ-ն ետ է կանչել Շվեյցարիայում իր դեսպանին’
Հաջորդ հոդվածը‘Արգենտինայի նախագահին քննադատել են չինացիների մասին գրառման համար’