Իտալիայի ընթացիկ առաջնությունում ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստը Թուրինի «Յուվենտուսի» հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտն է, որի աշխատավարձը 8 միլիոն եվրո է, իսկ բոնուսների հետ տարեկան եկամուտը հասնում է 12 միլիոն եվրոյի, հաղորդում է Football Italia-ն։
Հաջորդ տեղում է չեմպիոն «Ինտերի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը, որը սրտի խնդիրների պատճառով այս մրցաշրջանում հանդես չի եկել։ Նրա տարեկան աշխատավարձը 7,5 միլիոն եվրո է։
Երրորդ տեղում է «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան՝ 7,3 միլիոն եվրո։
Աարոն Ռեմսին, Ադրիեն Ռաբյոն, Զլատան Իբրահիմովիչը եւ Ալեքսիս Սանչեսը ստանում են 7-ական միլիոն եվրո, Արտուրո Վիդալը, Վոյցեխ Շչեսնին, Լեոնարդո Բոնուչին՝ 6,5-ական միլիոն եվրո, Լաուտարո Մարտինեսը, Ալեքս Սանդրո, Կալիդու Կուլիբալին՝ 6-ական միլիոն եվրո։
