‘
Թուրինի «Յուվենտուսի» հետ նոր պայմանագիր կնքած գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրայի տարեկան աշխատավարձը 4 միլիոն եվրոյից հասել է 6 միլիոն եվրոյի, ինչի շնորհիվ նա մտել է Իտալիայի առաջնության ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների տասնյակ:
Առաջին տեղում է «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 30 միլիոն եվրո: Երկրորդ տեղում է «Միլանի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը:
1. Ռոնալդու՝ 30 միլիոն եվրո
2. Իգուաին՝ 8.5 միլիոն եվրո
3. Դիբալա՝ 7 միլիոն եվրո
4. Պյանիչ՝ 6.5 միլիոն եվրո
5. Դոնարումա՝ 6 միլիոն եվրո
6. Դուգլաս Կոստա՝ 6 միլիոն եվրո
7. Խեդիրա՝ 6 միլիոն եվրո
8. Բոնուչի՝ 5.5 միլիոն եվրո
9. Իկարդի՝ 5 միլիոն եվրո
10. Էմրե Ջան՝ 5 միլիոն եվրո
‘