‘Իտալիայի առաջնության խաղերի տոմսերի գները շարունակում են աճել Ռոնալդուի պատճառով’

1163

«Կեւոյի» ղեկավարությունը որոշել է բարձրացնել Թուրինի «Յուվենտուսի» դեմ ֆուտբոլի Իտալիայի առաջնության առաջին տուրի հանդիպման տոմսերի գները, հայտնում է Sportmediaset-ը:

Տոմսերի գները զգալիորեն աճել է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել է «Յուվենտուս»:

Ամենաէժան տոմսերի գները 30 դոլարից հասել են 50-ի, իսկ ամենաթանկ տոմսերը՝ 100-ից 150 դոլարի:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Պարմա» — «Յուվենտուս» A Սերիայի երրորդ տուրի խաղի տոմսերը վաճառվում են նորմայից 7 անգամ թանկ:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն այս ամռանն իտալական ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, իսկ նրա տրանսֆերը կազմել է 112 միլիոն եվրոյով: 33-ամյա պորտուգալացին «Ռեալում» հանդես եկավ 2009-2018-ը՝ անցկացրած 438 խաղում դառնալով 450 գոլի եւ 131 գոլային փոխանցման հեղինակ: 

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռոտենբերգի ընկերությունների դեմ’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Ռոբերտ Քոչարյանը եւ գիրքը’