Իտալական Ա Սերիան հրապարակել է հաջորդ մրցաշրջանի օրացույցը։ Առաջին տուրը կմեկնարկի օգոստոսի 21-ին։
Առաջին տուրի զույգերը․
«Բոլոնիա» — «Սալերնիտանա»
«Կալյարի» — «Սպեցիա»
«Էմպոլի» — «Լացիո»
«Վերոնա» — «Սասուոլո»
«Ինտեր» — «Ջենոա»
«Նապոլի» — «Վենեցիա»
«Ռոմա» — «Ֆիորենտինա»
«Սամպդորիա» — «Միլան»
«Տորինո» — «Ատալանտա»
«Ուդինեզե» — «Յուվենտուս»
Հիշեցնենք, որ Իտալիայի չեմպիոնի կոչումն անցած մրցաշրջանում նվաճել է Միլանի «Ինտերը» (91 միավոր)։ Երկրորդ տեղը գրավել է «Միլանը» (79), երրորդ տեղը՝ «Ատալանտան» (78), չորրորդ տեղը՝ «Յուվենտուսը» (78)։