‘Իտալիայի արտաքին պարտքը պատմական ռեկորդի է հասել’

722

Իտալիայի արտաքին պարտքը պատմական ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով 2 տրիլիոն եվրոն: Ինչպես նշվում է երկրի Կենտրոնական բանկի հրապարակած հաշվետվության մեջ՝ հոկտեմբեր ամսվա դրությամբ Իտալիայի արտաքին պարտքը կազմել է 2տլրն 14 մլրդ եվրո, ինչը 20 մլրդ-ով ավելի է սեպտեմբեր ամսվա արդյունքից:

Իտալիան աշխարհում ամենախոշոր արտաքին պարտք ունեցող երկրներից է, ինչը ֆինանսական ճգնաժամի պայմաններում արժույթի շուկայում բարենպաստ պայմաններ է ստեղծում սպեկուլյացիաների համար:

Նախորդ հոդվածը‘«Դրանք հաստավիզ երկու հոգի եզներ էին, մարդկանց հում-հում կուտեն» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բազմաթիվ սիրիահայեր սպասում են, որ «Արմավիան» վերադարձնի իրենց գումարները’