‘
Իտալացի փրկարարները Իտալիայի ափերի մոտ՝ Լամպեդուզա կղզու հարևանությամբ խորտակված նավում, որն աֆրիկացի գաղթականների էր տեղափոխում, «դիակներով շարված պատ» են հայտնաբերել, հայտնել է BBC News-ը: Ջրասուզակներին հաջողվել է նախ դուրս բերել 38 դի՝ այն բաժանմունքից, ուր դրանից առաջ չէր հաջողվել մուտք գործել: Փրկարարների խոսքերով՝ զոհվածների մարմիններն այնպես խիտ են իրար հյուսված եղել, որ շատ դժվար է եղել դրանք առանձնացնելը միմյանցից: Այսպիսով՝ նավաբեկության զոհերի թիվը հասել է 232-ի: Սակայն, փրկարարների խոսքերով՝ նավում դեռ տասնյակ դիակներ կան, որոնք դուրս բերել դժվարացնում են բոլոր միջանցքներըում խցկված կենցաղային իրերը՝ ներքնակներ, ծածկոցներ և այլն:
Արտագաղթյալներ տեղափոխող նավը խորտակվել էր հոկտեմբերի 3-ին. այն նախ սկսել էր այրվել, ապա ջրասույզ էր եղել: Նավում գրեթե 500 փախստականներ են եղել, հիմնականում՝ Էրիթրեայից և Սոմալիից: 155 մարդու հաջողվել էր փրկել, փոխանցում է lenta.ru-ն:
‘