‘Իտալիայի գավաթ. «Միլանը» դուրս է մնում պայքարից (տեսանյութ)’

571

Իտալիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլում «Լացիոն» նվազագույն հաշվով առավելության հասավ «Միլանի» նկատմամբ և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ: «Սան Սիրո» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 38-րդ րոպեին խփեց Լուկաս Բիլյան` դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը: 

45-րդ րոպեից սկսած «Լացիոն» խաղում էր տասը հոգով. երկրորդ դեղին քարտը ստանալով` խաղադաշտից հեռացվել էր Լորիկ Ցանան, սակայն Ֆիլիպո Ինձագիի սաները չկարողացան օգտվել թվային առավելությունից:

Հավելենք, որ եզրափակչի ուղեգրի համար «Լացիոն» պայքարելու է «Նապոլի»-«Ինտեր» զույգի հաղթողի հետ:

ՄԻԼԱՆԼԱՑԻՈ

0-1 (0-1)

MC

 

0-1՝ Լուկաս Բիլյա 38՛ (11մ)

 

ՄԻԼԱՆ. 32.Քրիստիան Աբյատի, 13.Ադիլ Ռամի, 14.Միքելանջելո Ալբերտացի (8.Սուսո, 80), 20.Իգնացիո Աբատե, 33.Ալեքս, 4.Սալի Մունտարի (10.Կեյսուկե Հոնդա, 51), 16.Անդրեա Պոլի (21.Մարկո վան Գինկել, 79), 18.Ռիկարդո Մոնտոլիվո, 7.Ժերեմի Մենեզ, 11.Ջամպաոլո Պացինի, 22.Ալեսիո Չերչի

ԼԱՑԻՈ. 1.Էտրիտ Բերիշա, 13.Աբդուլա Կոնկո (17.Բրունու Պերերինյա, 83), 26.Շտեֆան Ռադու, 27.Լորիկ Ցանա, 33.Մաուրիսիո (8.Դուշան Բաստա, 54), 16.Մարկո Պարոլո, 20.Լուկաս Բիլյա, 23.Օգենյի Օնազի, 32.Դանիլո Կատալդի (85.Դիեգո Նովարետի, 46), 11.Միրոսլավ Կլոզե, 14.Բալդե Դիաո Կեյտա

 

Զգուշացում՝ Ադիլ Ռամի 64՛ (Մ), Լորիկ Ցանա 40՛ (Լ), Բալդե Դիաո Կեյտա 85՛ (Լ), Բրունու Պերերինյա 85՛ (Լ)
Հեռացում՝ Լորիկ Ցանա 45՛ (Լ)
Մրցավար՝ Ջանլուկա Ռոկի (Իտալիա)

Նախորդ հոդվածը‘Անգլիայի լիգայի գավաթ. «Չելսին» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» «Ատլետիկոյի» հետ խաղից առաջ (տեսանյութ)’