«Իտալիայի եղբայրների» առաջնորդը կարող է դառնալ առաջին կինը վարչապետը

183

Կիրակի օրը կայացած արտահերթ ընտրություններում «Իտալիայի եղբայրներ» աջ կուսակցությունը դարձել է այդ երկրի ամենապահանջված ուժը, իսկ նրա առաջնորդը՝ 45-ամյա Ջորջա Մելոնին, հիմա բոլոր շանսերն ունի դառնալու առաջին կինը Իտալիայի վարչապետի պաշտոնում։

«Իտալիայի եղբայրների» տասնամյա գոյության ընթացքում Մելոնին ընտրություններում կուսակցության արդյունքները համեստ 1,9 %-ից հասցրել է ներկայիս 26 %-ի։ Այդ հաջողությանը, տեղական դիտորդների կարծիքով, նա հասել է ծայրահեղ աջ հայացքներից ավելի չափավորի անցնելու արդյունքում։

«Իտալացի ժողովուրդը որոշեց իր ձեռքը վերցնել սեփական ճակատագիրը՝ ընտրելով հայրենասեր և ինքնիշխան կառավարություն։ Շնորհավորանքներս Ջորջա Մելոնիին և Մաթեո Սալվինիին, որոնք մեծ հաղթանակ են տարել՝ ի հեճուկս հակադեմոկրատական և մեծամիտ Եվրամիության սպառնալիքների»,- Twitter-ում գրել է  Ֆրանսիայի խորհրդարանում ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության խմբակցության առաջնորդ Մարին լը Պենը։

Փոխանցում է ria.ru-ն։:

Նախորդ հոդվածըԼուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ հաղթելու են Արևմուտքին դիմակայելու հարցում
Հաջորդ հոդվածըՉավուշօղլու․ Պուտինը չի բացառում վերադարձը բանակցություններին