‘Իտալիայի հավաքականը շատ է ցանկանում վերադարձնել Կոնտեին’

1187

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն շարունակում է մնալ Իտալիայի հավաքականի ղեկավարի գլխավոր թեկնածուն։

Ինչպես հայտնի է՝ իտալական հավաքականը նոր մարզիչ է փնտրում այն պահից սկսած, երբ այդ պաշտոնից հեռացավ Ջամպիեռո Վենտուրան՝ չկարողանալով ազգային թիմին հասցնել Աշխարհի առաջնություն։

Թափուր պաշտոնին շատ ճանաչված մարզիչների են խնամախոսում, սակայն Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխհանձնակատար Ալեսանդրո Կոստակուրտան գերադասում է Կոնտեին, որի ղեկավարությամբ հավաքականը Եվրո-2016-ում հասավ քառորդ եզրափակիչ։

«Ընտրությունն առայժմ կատարված չէ, բայց ես կարծում եմ Կոնտեն բոլորից լավ կատարեց այդ աշխատանքը։ Ես կխոսեմ նրա հետ առաջիկա ամիսների ընթացքում։ Կոնտեն արդեն ցուցադրել է, որ՝ ի տարբերություն ուրիշների, հասկանում է ազգային թիմի մարզչի դերը։

Նախորդ հոդվածը‘Պրեմիեր լիգայում կկիրառվի ձմեռային արձակուրդը’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայն է 100 միլիոն եվրոյով վաճառել Դե Խեային’